Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ–ն հերքում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i164046-Հայկական_կողմը_կրակ_չի_բացել_ադրբեջանական_դիրքերի_ուղղությամբ._ՊՆ_ն_հերքում_է
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2022 12:52 Asia/Tehran
  • Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ–ն հերքում է

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է տարածել, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։

https://armeniasputnik.am/20220211/hajkakan-kvoghmy-krak-chi-bacel-adrbejanakan-dirqeri-ughghutjamb-pnn-herqum-e-38573025.html