Փետրվար 26, 2022 12:05 Asia/Tehran
  • Հայաստանը Եվրոպային խնդրել է դիմակայելկ Ադրբեջանին

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը կոչ է արել ԵՄ ներկայացուցիչներին հակազդել Երևանի հասցեին Բաքվի հնչեցրած սպառնալիքներին։

Արշակյանը հայտարարել է. «Ամենավտանգավոր զարգացումն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներթափանցումն է Հայաստանի տարածք»։

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով, Ադրբեջանի  կողմից Երևանի դեմ ուղղված անվտանգության մարտահրավերները նույնպես կարող են մեծացող վտանգ ներկայացնել տարածաշրջանում խաղաղության համար։

Արշակյանը նաև կոչ է արել Եվրամիությանը ավելի լրջորեն վերաբերվել ԼՂ 44-օրյա պատերազմից հետո հայ ռազմագերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին Եվրախորհրդարանի բանաձեւին։

Չնայած խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, կողմերը շարունակում են միմյանց մեղադրել համաձայնագիրը խախտելու մեջ։

Պիտակ