Վարչապետը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ խոսել է խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին
(last modified Thu, 14 Apr 2022 16:05:15 GMT )
Ապրիլ 14, 2022 20:35 Asia/Tehran
  • Վարչապետը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ խոսել է խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, NEWS.am–ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել պարոն Ռոքֆոյի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակն Արցախում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները:

Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։

Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավորությանը: Այս առումով, շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:

news.am

Պիտակ