Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i175766-Հայաստանի_և_Հունաստանի_ԱԳ_նախարարները_փոխըմբռնման_հուշագիր_են_ստորագրել
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով աշխատանքային այցով Հունաստանում է, Աթենքում հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Twitter-ում Հունաստանի ԱԳՆ պաշտոնական էջը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 27, 2022 17:03 Asia/Tehran
  • Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով աշխատանքային այցով Հունաստանում է, Աթենքում հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Twitter-ում Հունաստանի ԱԳՆ պաշտոնական էջը:

Հանդիպմանը երկուստեք անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին, կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին, ինչպես նաև Ուկրաինայում իրադրությանը: Հունաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը «վերահաստատել են  հույն-հայկական բարեկամությունն ու ամուր պատմական կապերը», խոսել համագործակցության մասին:

Հանդիպման շրջանակում Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրվել է Եվրամիության հետ առնչվող հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

armenpress.am