Հայաստանն իրանական դեղագործական ընկերություններին առաջարկել է համագործակցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i177946-Հայաստանն_իրանական_դեղագործական_ընկերություններին_առաջարկել_է_համագործակցել
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը իրանական դեղարտադրող ընկերություններին հրավիրել է իրենց ապրանքացանկը ներկայացնել Հայաստանում՝ արտահանման կամ համատեղ արտադրության նպատակով:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 25, 2022 14:34 Asia/Tehran
  • Հայաստանն իրանական դեղագործական ընկերություններին առաջարկել է  համագործակցել

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը իրանական դեղարտադրող ընկերություններին հրավիրել է իրենց ապրանքացանկը ներկայացնել Հայաստանում՝ արտահանման կամ համատեղ արտադրության նպատակով:

Թեհրանում Իրանի և Հայաստանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի համատեղ աշխատանքային խմբի հանդիպմանը կողմերը քննարկել և կարծիքներ են փոխանակել Հայաստանին Իրանի տեխնիկական ծառայությունների մատուցման, ապրանքների մաքսազերծման, հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության, համատեղ արտադրական համալիրների կառուցման, Իրանում դեղերի և բժշկական սարքավորումների համատեղ արտադրության և դեղեր փոխանակման վերաբերյալ։

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարակ Տերյանը անդրադառնալով 2022 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության 33 տոկոս աճին, ողջունել է Երևանում Իրանի առևտրային կենտրոնի ստեղծումը և առաջարկել է է Իրանից առևտրային և դեղագործական պատվիրակություններ ուղարկել Հայաստան՝ գործարարներին ու արտադրողներին ճանաչելու և համատեղ հանդիպումներ անցկացնելու համար։

Կողմերը քննարկել են նաև ճանապարհային և տարանցիկ վճարների նվազեցման հարցը՝ Հայաստանի տարածքով Ռուսաստան բեռների տարանցման ծավալն ավելացնելու և Հյուսիս-Հարավ միջանցքը զարգացնելու նպատակով։

Իրանն ու Հայաստանը ծրագրված քայլով շրջանցեցին Բաքվի ռեժիմին և այս տարվա առաջին 5 ամսում կարողացան իրենց տնտեսական փոխանակումների ծավալն ավելացնել 33 տոկոսով։ Ավելի վաղ Բաքվի իշխանությունները բազմաթիվ խնդիրներ են առաջացրել բեռների տարանցման հարցում իրանական բեռնատարների համար։