ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանում գրանցված ջրհեղեղի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i178516-ՀՀ_ԱԳՆ_ն_ցավակցություն_է_հայտնել_Իրանում_գրանցված_ջրհեղեղի_կապակցությամբ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել ու անհետ կորել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2022 13:15 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանում գրանցված ջրհեղեղի կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել ու անհետ կորել։

«Մենք խորապես վշտացած ենք տասնյակ զոհերի կապակցությամբ։ Անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մերձավորներին»,- ասված Է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում, որը հրապարակվել է Twitter-ում:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը հայ ժողովրդի և հանրապետության իշխանությունների անունից զորակցություն է հայտնել բարեկամ Իրանին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանում անձրևները հանգեցրել են գետերի վարարման և հեղեղումների, տարերքի զոհ է դարձել ավելի քան 70 մարդ: Եվս 16 մարդ անհետ կորել է։ Տեղատարափ անձրևներն ու հեղեղումներն ազդել են 111 քաղաքների և 310 գյուղերի վրա` Իրանի 31 նահանգներից 20-ում։

armeniasputnik.am