Ադրբեջանի հարձակման հետևանքով երկու պայմանագրային զինծառայող է զոհվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i178536-Ադրբեջանի_հարձակման_հետևանքով_երկու_պայմանագրային_զինծառայող_է_զոհվել
Օգոստոսի 3-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2022 14:36 Asia/Tehran
  • Ադրբեջանի հարձակման հետևանքով երկու պայմանագրային զինծառայող է զոհվել

Օգոստոսի 3-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Հետագա զարգացումների վերաբերյալ ԱՀ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրություններով»,- հայտնում է գերատեսչությունը։

armenpress.am