Բերձորցիները պահանջում են չհանձնել իրենց քաղաքը. բնակիչները փակել են ճանապարհը
https://parstoday.ir/hy/news/armenia-i178680-Բերձորցիները_պահանջում_են_չհանձնել_իրենց_քաղաքը._բնակիչները_փակել_են_ճանապարհը
Բերձորցիները նշում են, որ իրենց ժամանակ է տրվել մինչև օգոստոսի 25-ը լքել քաղաքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2022 13:45 Asia/Tehran
  • Բերձորցիները պահանջում են չհանձնել իրենց քաղաքը. բնակիչները փակել են ճանապարհը

Բերձորցիները նշում են, որ իրենց ժամանակ է տրվել մինչև օգոստոսի 25-ը լքել քաղաքը։

Sputnik. Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչները փակել են ճանապարհը և պահանջում են չհանձնել Բերձորը։ Տեղեկությունը հայտնում է yerkir.am-ը։

«Մենք ուզում ենք ռուս խաղաղապահների ղեկավարի հետ խոսենք, տեսնենք` ինչ է լինելու։ Ոստիկաններն էլ չեն թողնում, որպեսզի մենք բողոքի ակցիա անենք, փակենք փողոցը։ Ապրում ենք էստեղ, ո՞ւր գնանք»,– ասում է կանանցից մեկը։

Բնակիչները նաև նշում են, որ իրենց ժամանակ է տրվել մինչև օգոստոսի 25-ը լքել քաղաքը, քանի որ այդ օրը միջանցքը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սանոսյանը օգոստոսի 4-ին հայտնեց, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։