ՀՀ Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i178702-ՀՀ_Վարչապետը_հեռախոսազրույց_է_ունեցել_ԱՄՆ_պետքարտուղարի_հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2022 16:00 Asia/Tehran
  • ՀՀ Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը: Վարչապետը հնչեցրել է մտահոգություն Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից շեղվելու առնչությամբ և վերահաստատել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության և կայունության վերաբերյալ:

Պետքարտուղար Բլինքենը մտահոգություն է հայտնել լարվածության առնչությամբ և պատրաստակամություն հայտնել աջակցելու իրավիճակի կայունացմանը:

armenpress.am