ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i178972-ՀՀ_վարչապետն_ու_ՌԴ_նախագահը_քննարկել_են_Լեռնային_Ղարաբաղի_շուրջ_իրավիճակի_զարգացումը
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2022 16:38 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանագրերի բոլոր դրույթների կատարման կարևորությունը։

armenpress.am