Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին
(last modified Thu, 18 Aug 2022 14:11:36 GMT )
Օգոստոս 18, 2022 18:41 Asia/Tehran
  • Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, հեռախոսազրույցի ընթացքում Իոաննիս Կասուլիդեսը ցավակցություն է հայտնել օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստան-Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Քննարկվել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ընդլայնման և ամրապնդման հեռանկարները:  

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի։

armenpress.am