Ռուս խաղաղապահապանները ապամոնտաժում են Լաչինի միջանցքի անցակետերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i180246-Ռուս_խաղաղապահապանները_ապամոնտաժում_են_Լաչինի_միջանցքի_անցակետերը
Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահները պատրաստվում են վերատեղակայման հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2022 11:29 Asia/Tehran
  • Ռուս խաղաղապահապանները ապամոնտաժում են Լաչինի միջանցքի անցակետերը

Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահները պատրաստվում են վերատեղակայման հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Աղբյուրի պնդմամբ`իբր, սկսվել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ և Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սանասարի շրջանի կողմից ճանապարհի երկայնքով տեղադրված ռուս խաղաղապահների հենակետերի, անցակետերի, շենքերի ապամոնտաժումը։

Ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն նոր միջանցքում, գրում է գործակալությունը։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 4-ին հայտնել է, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման  աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։

tert.am