Գլենդեյլի քաղաքային խորհուրդը Գլենդեյլն ու Արցախի Մարտունին քույր քաղաքներ է հռչակել
https://parstoday.ir/hy/news/armenia-i180388-Գլենդեյլի_քաղաքային_խորհուրդը_Գլենդեյլն_ու_Արցախի_Մարտունին_քույր_քաղաքներ_է_հռչակել
Գլենդեյլի քաղաքապետ Արդի Քասախյանի գլխավորած քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է ընդունել Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի հետ քույր քաղաքների կապ հաստատելու մասին, հայտնում է Asbarez-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2022 16:01 Asia/Tehran
  • Գլենդեյլի քաղաքային խորհուրդը Գլենդեյլն ու Արցախի Մարտունին քույր քաղաքներ է հռչակել

Գլենդեյլի քաղաքապետ Արդի Քասախյանի գլխավորած քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է ընդունել Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի հետ քույր քաղաքների կապ հաստատելու մասին, հայտնում է Asbarez-ը:

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը, Էլեն Ասատրյանը, Դեն Բրոտմանը և Փոլա Դիվայնը իրենց աջակցությունն են հայտնել այդ ջանքերին:

Մարտունու հետ քույր քաղաք հարաբերություններ հաստատելուց բացի, խորհրդի անդամներն ընդգծել են Մարտունու տնտեսական զարգացման, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման և Գլենդեյլի քաղաքացիների և Արցախի Հանրապետության հայ բնակչության միջև կապերի ամրապնդման կարևորությունը։

tert.am