15 հատուկ խնդիր. ՀՀ զինված ուժերի թիմը մասնակցել է «Էլբրուսյան օղակ» մրցույթին
https://parstoday.ir/hy/news/armenia-i180468-15_հատուկ_խնդիր._ՀՀ_զինված_ուժերի_թիմը_մասնակցել_է_Էլբրուսյան_օղակ_մրցույթին
«Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Էլբրուսյան օղակ» մրցույթին 10 պետությունների զինծառայողների հետ առաջին անգամ ամբողջական կազմով մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2022 15:57 Asia/Tehran
  • 15 հատուկ խնդիր. ՀՀ զինված ուժերի թիմը մասնակցել է «Էլբրուսյան օղակ» մրցույթին

«Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Էլբրուսյան օղակ» մրցույթին 10 պետությունների զինծառայողների հետ առաջին անգամ ամբողջական կազմով մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Մրցույթի մասնակիցները կատարել են 15 հատուկ խնդիր։ Խնդիրները կատարել են բարդ կլիմայական և հոգեբանական ծանրաբեռնվածության պայմաններում` հաղթահարելով լեռնային արգելքներ և սառցադաշտեր, կատարելով գետնանցումներ, գործնական հրաձգության վարժություններ, երկարատև երթեր Էլբրուսյան լեռնազանգվածի շուրջ:

Վերջին, ամենաբարդ առաջադրանքը եղել է Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթի՝ Էլբրուսի (5642մ) նվաճումը։

armeniasputnik.am