Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i180982-Միրզոյանն_ու_Լավրովը_քննարկել_են_ԼՂ_հարցով_եռակողմ_համաձայնությունների_կյանքի_կոչման_ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքն ու հեռանկարները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2022 12:53 Asia/Tehran
  • Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքն ու հեռանկարները։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում  Ռուսաստանի ԱԳՆ-ն։

«Կողմերը մանրամասն քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքն ու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս շարունակել շփումները»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

armenpress.am