Հայ զինվորների հետ բախումների ժամանակ ազերի զինծառայող է զոհվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i1810-Հայ_զինվորների_հետ_բախումների_ժամանակ_ազերի_զինծառայող_է_զոհվել
Հայ զինվորների հետ բախումների ընթացքում ազերի զինծառայող է զոհվել: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2016 14:18 Asia/Tehran
  • Հայ զինվորների հետ բախումների ժամանակ ազերի զինծառայող է զոհվել

Հայ զինվորների հետ բախումների ընթացքում ազերի զինծառայող է զոհվել: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Մի հաղորդագրություն տարածելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուրբաթ օրը հակամարտության գոտում հայ բանակայինների հետ բախումների հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել:

Մինչ այժմ մանրամասներ չեն հաղորդվել:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղյան հակամարտությունը ծայր է առել 1988թ. , որը 1992թ. վերածվել է զինյալ բախումների: