Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ Բակիտժան Սագինտաևին. ինչ են քննարկել
https://parstoday.ir/hy/news/armenia-i181198-Մհեր_Գրիգորյանն_ընդունել_է_ԵՏՀ_Կոլեգիայի_անդամ_Բակիտժան_Սագինտաևին._ինչ_են_քննարկել
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բակիտժան Սագինտաևին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2022 12:29 Asia/Tehran
  • Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ Բակիտժան Սագինտաևին. ինչ են քննարկել

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բակիտժան Սագինտաևին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրների միջև ապահովագրության, ֆինանսական շուկաների ոլորտներում համագործակցության, ինչպես նաև ազգային արժույթներով փոխադարձ առևտրի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը:

armeniasputnik.am