ՊԵԿ նախագահի տեղակալը Կապանում Իրանի հյուպատոսի հետ քննարկել է բեռնափոխադրումների հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i181200-ՊԵԿ_նախագահի_տեղակալը_Կապանում_Իրանի_հյուպատոսի_հետ_քննարկել_է_բեռնափոխադրումների_հարցը
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հանդիպել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի հետ, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Սեպտեմբեր 05, 2022 12:42 Asia/Tehran
  • ՊԵԿ նախագահի տեղակալը Կապանում Իրանի հյուպատոսի հետ քննարկել է բեռնափոխադրումների հարցը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հանդիպել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի հետ, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը։

Քննարկվել են նաև բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմները:

armeniasputnik.am