Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Ղարաբաղյան կարգավորման հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i181212-Պուտինն_ու_Փաշինյանը_կքննարկեն_Ղարաբաղյան_կարգավորման_հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Ղարաբաղյան կարգավորման հարցը։ Այս մասին Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2022 13:35 Asia/Tehran
  • Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Ղարաբաղյան կարգավորման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Ղարաբաղյան կարգավորման հարցը։ Այս մասին Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ակնկալվում է, որ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման։ Ռուսաստանը շարունակում է իր համակողմանի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում՝ առաջնորդների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովում է տարածաշրջանի անվտանգությունը»,-հավելել է նա։

Նա նշել է, որ առաջնորդները կքննարկեն նաեւ ռուս-հայկական հարաբերությունների առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ «Էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը զարգանում է։ Գազի մատակարարումները Ռուսաստանից՝ տարեկան ավելի քան 2,4 մլրդ խմ (1,41 մլրդ խմ՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին)»,-ընդգծել է Ուշակովը։

news.am