ԱԱԲԹ 5-րդ գլոբալ հանդիպմանը կմեկտեղեն ջանքերը հակամարտություններին ավելի արագ արձագանքելու համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i183576-ԱԱԲԹ_5_րդ_գլոբալ_հանդիպմանը_կմեկտեղեն_ջանքերը_հակամարտություններին_ավելի_արագ_արձագանքելու_համար
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 500 պատվիրակներ հոկտեմբերի 5-ին Երևանում մեկնարկած արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) 5-րդ գլոբալ հանդիպման ընթացքում կմեկտեղեն ջանքերը ճգնաժամերին, այդ թվում նաև՝ բնական աղետներին, հիվանդությունների բռնկումներին և հակամարտություններին ավելի արագ և արդյունավետ արձագանքելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2022 08:23 Asia/Tehran
  •   ԱԱԲԹ 5-րդ գլոբալ հանդիպմանը կմեկտեղեն ջանքերը հակամարտություններին ավելի արագ արձագանքելու համար

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 500 պատվիրակներ հոկտեմբերի 5-ին Երևանում մեկնարկած արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) 5-րդ գլոբալ հանդիպման ընթացքում կմեկտեղեն ջանքերը ճգնաժամերին, այդ թվում նաև՝ բնական աղետներին, հիվանդությունների բռնկումներին և հակամարտություններին ավելի արագ և արդյունավետ արձագանքելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ակտիվ  և հետաքրքիր քննարկումների արդյունքում պատկերացում կկազմեն,  թե աշխարհում անընդհատ աճող մարտահրավերների դիմակայելու համար ինչպես պետք է պատրաստված լինել:

«Մարդկանց նկատմամբ հոգատարությունը և կրիզիսային իրավիճակներում նրանց  աջակցություն տրամադրելը բժշկական թիմերի նպատակն է: Մեզ անհրաժեշտ է միասնական չափորոշիչներով կրթված, պատրաստված պրոֆեսիոնալ թիմերի առկայություն, և այդ կարևոր առաքելության ուսումնասիրության համար է նաև այս նախաձեռնությունը»,-ասաց նա:

Մարզահամերգային համալիրում մեկնարկած եռօրյա միջոցառման՝ ավելի քան 110 երկրներից ժամանած մասնակիցներին, որոնց թվում են ԱԱԲԹ-ներ, տեխնիկական փորձագետներ և մի շարք կազմակերպություններից՝ միջազգային գործընկերներ, հնարավորություն է տրվում անդրադառնալ ու ծանոթանալ արտակարգ իրավիճակներին արձագանքելու ընթացքում քաղված դասերին և նորարարական ու կյանք փրկող մոտեցումներին:

armenpress.am