Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i183626-Սերժ_Սարգսյանը_սեղանին_թողել_է_կապիտուլյացիայի_թուղթը_և_հեռացել._Նիկոլ_Փաշինյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել: ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2022 14:35 Asia/Tehran
  • Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել: ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բանակցային այն թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, կապիտուլյացիայի թուղթ է»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ շատերը գործող իշխանությանը մեղադրում են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ, և թվարկեց, թե ովքեր են նախկինում ԼՂ–ն ճանաչել Ադրբեջանի կազմում։

Ըստ Փաշինյանի` ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օրոք է ԼՂ–ն Ադրբեջանի կազմում ճանաչվել, քանի որ այն պահին, երբ ՀՀ–ն ընդունել է Մադրիդյան սկզբունքները, ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Բացի այդ, վարչապետը նշեց, որ Օսկանյանը հրապարակային Հայաստանը ճանաչել է «օկուպանտ»:

«ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչելը եղել է որպես իշխանություն ստանձնելու նախապայման: Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս և 1998–ին որպես իշխանությունը ստանձնելու նախապայման Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը որդեգրում է խաղաղության օրակարգ, ինքն էլ ստանձնում է այդ պատասխանատվությունը և գնալու է այդ ճանապարհով։ Նա խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունն է ակնկալում այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Սակայն այդտեղ նորությունն այն է, որ, ըստ Փաշինյանի, վերջին շրջանի բանակցությունների արդյունքում նա տեսնում է ճանապարհը և պատրաստվում է հենց այդ ճանապարհով էլ գնալ։

armeniasputnik.am