Հայաստանում մեկնարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ոստիկանական ուժերի համատեղ «Կոբալտ-2016» զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i18409-Հայաստանում_մեկնարկել_են_ՀԱՊԿ_անդամ_երկրների_ոստիկանական_ուժերի_համատեղ_Կոբալտ_2016_զորավարժությունները
Մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ներքին գործերի և ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի կունենա «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2016 12:49 Asia/Tehran
  • Հայաստանում մեկնարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ոստիկանական ուժերի համատեղ «Կոբալտ-2016» զորավարժությունները

Մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ներքին գործերի և ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի կունենա «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը:

Մայիսի 24-ին ՀՀ զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում կայացել է զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:

Հանդիսությանը մասնակցել են Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը:

Զորավարժության մասնակիցների պետական դրոշների բարձրացումից հետո ողջույնի խոսք է ասել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Արարողությունն ամփոփվել է ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթով:

«Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը, որին մասնակցում է 600-ից ավելի անձնակազմ և շուրջ 40 միավոր տեխնիկա, կավարտվի մայիսի 26-ին: