Հայաստանն Արցախին կտարամադրի 20 միլիարդ դրամի չափով վարկ
https://parstoday.ir/hy/news/armenia-i185422-Հայաստանն_Արցախին_կտարամադրի_20_միլիարդ_դրամի_չափով_վարկ
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը կտրամադրվի 20 միլիարդ դրամ գումարի չափով միջպետական վարկ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2022 14:17 Asia/Tehran
  • Հայաստանն Արցախին կտարամադրի 20 միլիարդ դրամի չափով վարկ

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը կտրամադրվի 20 միլիարդ դրամ գումարի չափով միջպետական վարկ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում։

Միջպետական վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։

Գումարը կտրամադրվի Արցախի կառավարությանը՝ 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար։

armenpress.am