Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Նոյեմբեր 11, 2022 16:57 Asia/Tehran
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն այսօր՝ նոյեմբերի 11-ին, հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԴ ԱԳՆ կայքից:
«Նախարարները քննարկել են նոյեմբերի 23-ին Հայաստանում սպասվող ՀԱՊԿ նիստի և երկկողմ ու տարածաշրջանային օրակարգերին վերաբերող մի շարք կարևոր հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:
armenpress.am
Պիտակ