Հայաստանի քաղաքական դաշտում ԼՂ հարցով գրեթե կոնսենսուսային վիճակ է. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i187016-Հայաստանի_քաղաքական_դաշտում_ԼՂ_հարցով_գրեթե_կոնսենսուսային_վիճակ_է._Փաշինյան
Հայաստանի քաղաքական դաշտում Լեռնային Ղարաբաղի հարցով գրեթե կոնսենսուսային վիճակ է` նկատի ունենալով ռուսական առաջարկների ընդունելիությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2022 13:02 Asia/Tehran
  • Հայաստանի քաղաքական դաշտում ԼՂ հարցով գրեթե կոնսենսուսային վիճակ է. Փաշինյան

Հայաստանի քաղաքական դաշտում Լեռնային Ղարաբաղի հարցով գրեթե կոնսենսուսային վիճակ է` նկատի ունենալով ռուսական առաջարկների ընդունելիությունը։

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ընդդիմության այն գնահատականին, թե ԼՂ հիմնախնդրի առումով իշխանության դիրքորոշումները կոնկրետ և խուսափողական են։

Նրա խոսքով` Ռուսաստանի նախագահի` «Վալդայ» քննարկումների ակումբում արված հայտարարությունը կարևոր ու էական էր, որ մի շարք հարցեր պարզաբանվեն։ Փաշինյանը հիշեցրեց, որ խոսքն այն մասին է, թե ՀՀ կառավարությունն ինչ վերաբերմունք ունի ՌԴ առաջարկի վերաբերյալ, որի էությունն այն էր, որ ԼՂ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգվում է։

«Թե՛ ընդդիմության դաշտից, թե; Արցախից եղան դրսևորումներ` պահանջելով կառավարությունից ընդունել ռուսական առաջարկները։ Սակայն մենք դեռևս 2021-ի հունվարից ենք ընդունել այդ առաջարկը։ Եթե ընդդիմությունն այլ կարծիքի է և կարծում է, որ պետք է Հայաստանը մերժի ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի, որ բարձրաձայնի այդ մասին»,–ասաց Փաշինյանը։

armeniasputnik.am