Փետրվար 08, 2023 18:32 Asia/Tehran
  • Իրանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպանը՝ այցելեց Սրբազան Հորը

Երեքշաբթի, 7 փետրվարի 2023 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանն իր գրասենյակում հյուրընկալեց Իրանի Իսլ. Հանրապետությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպան Արսեն Ավագյանին:

Սրբազան Հայրը ողջունեց պրն. դեսպանին եվ իր ուրախությունը հայտնեց քաղաքավարական այցելության առիթով:

Հանդիպման ընթացքում խոսվեց տարածաշրջանային օրվա  հարցերի, նաեվ Հայաստան-Իրան եվ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների եվ փոխգործակցության կարեվորության մասին: Սրբազան Հայրն այս ուղղությամբ ընդգծեց, որ նման հարաբերությունները հարկ է լինի իրավապաշտ եվ առարկայական՝ երկու կառավարությունների եվ երկու հասարակությունների միջեվ  այլ ոչ թէ անհատական:

 

 

 

Պիտակ