Իրանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպանը՝ այցելեց Սրբազան Հորը
https://parstoday.ir/hy/news/armenia-i193036-Իրանում_Հայաստանի_Հանրապետության_արտակարգ_եվ_լիազոր_դեսպանը_այցելեց_Սրբազան_Հորը
Երեքշաբթի, 7 փետրվարի 2023 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանն իր գրասենյակում հյուրընկալեց Իրանի Իսլ. Հանրապետությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպան Արսեն Ավագյանին:
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Փետրվար 08, 2023 18:32 Asia/Tehran
  • Իրանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպանը՝ այցելեց Սրբազան Հորը

Երեքշաբթի, 7 փետրվարի 2023 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանն իր գրասենյակում հյուրընկալեց Իրանի Իսլ. Հանրապետությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպան Արսեն Ավագյանին:

Սրբազան Հայրը ողջունեց պրն. դեսպանին եվ իր ուրախությունը հայտնեց քաղաքավարական այցելության առիթով:

Հանդիպման ընթացքում խոսվեց տարածաշրջանային օրվա  հարցերի, նաեվ Հայաստան-Իրան եվ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների եվ փոխգործակցության կարեվորության մասին: Սրբազան Հայրն այս ուղղությամբ ընդգծեց, որ նման հարաբերությունները հարկ է լինի իրավապաշտ եվ առարկայական՝ երկու կառավարությունների եվ երկու հասարակությունների միջեվ  այլ ոչ թէ անհատական: