Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում նախատեսված չէ. Սերգեյ Լավրով
https://parstoday.ir/hy/news/armenia-i194344-Լաչինի_միջանցքում_անցակետերի_ստեղծում_նախատեսված_չէ._Սերգեյ_Լավրով
Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծումը նախատեսված չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2023 12:40 Asia/Tehran
  • Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում նախատեսված չէ. Սերգեյ Լավրով

Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծումը նախատեսված չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հայկական կողմին առաջարկել է անցակետ տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի միջանցքի սահմանին:

«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա պատասխանը շատ պարզ է` դրա գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարությանը։ Սա նշանակում է բացառապես քաղաքացիական հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց տեղաշարժի ազատության ապահովման անհրաժեշտություն»,–ասել Է Լավրովը:

Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ ռուս խաղաղապահները Երևանի և Բաքվի հետ շփումներում փորձում են հասնել նրան, որ ապահովվի Լաչինի միջանցքով անարգել երթևեկությունը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

armeniasputnik.am