Տարածքային կորուստներ չունենք. Արցախի պետնախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i194706-Տարածքային_կորուստներ_չունենք._Արցախի_պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնում է, որ տարածքային կորուստներ չունեն, նման լուրերը սուտ են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2023 15:43 Asia/Tehran
  • Տարածքային կորուստներ չունենք. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնում է, որ տարածքային կորուստներ չունեն, նման լուրերը սուտ են։

«Տարածքային կորուստներ չունենք, նման լուրերը սուտ են։

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման դեպքի հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել։

Ադրբեջանական կողմը զոհեր է տվել ու հետ քաշվել»,- գրել է Գուրգեն Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել մեկ ծառայող:

panorama.am