Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են ռազմական համագործակցության նոր ծրագիր
Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են ռազմական համագործակցության նոր ծրագիր։ Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը։
Ռազմական համագործակցության ծրագիրը ներառում է 21 գործողություն, որից 15-ը տեղի կունենա Հունաստանում, 6-ը՝ Հայաստանում:
«Հունաստան-Հայաստան ռազմական համագործակցության ծրագիրը» ստորագրել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի բաժնի տնօրեն Վասիլիոս Ցամին։
Ծրագիրը ներառում է համագործակցություն օպերատիվ գործողությունների ուսուցման գործում, հատուկ նշանակության ջոկատների-հատուկ գործողությունների ուժերի համատեղ պատրաստություն, համատեղ ուսուցում Էլեկտրոնային պատերազմների օբյեկտների մասին։ Ինչպես նաև ՀՕՊ համակարգերի կիրառման փորձի և կադրերի փոխանակում։
Ծրագրի ստորագրումը հաստատում է երկու երկրների ամուր ռազմական կապերը և էլ ավելի ամրապնդում նրանց զինված ուժերի օպերատիվ կարողությունները և փոխգործունակության մակարդակը` նպաստելով Հունաստանի և Հայաստանի դերի ամրապնդմանը տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման գործում:
armeniasputnik.am