Սա հերթական աղաղակող միջադեպն էր. Փաշինյանը ԼՂ բնակիչների` տուն գնալը չթույլատրելու մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i196724-Սա_հերթական_աղաղակող_միջադեպն_էր._Փաշինյանը_ԼՂ_բնակիչների_տուն_գնալը_չթույլատրելու_մասին
Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը չի կատարվում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2023 07:11 Asia/Tehran
  • Սա հերթական աղաղակող միջադեպն էր. Փաշինյանը ԼՂ բնակիչների` տուն գնալը չթույլատրելու մասին

Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը չի կատարվում։

Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով միջադեպին, երբ ադրբեջանցիները չէին թույլատրել Գորիսից Ստեփանակերտ մեկնողներին գնալ սեփական տներ։

«Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից Ստեփանակերտ են գնալիս եղել, թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ։ Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում մեր հնչեցրած գնահատականները, որոնք առավել ևս սրվում են Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման ֆոնին»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` պետք է շարունակեն միջազգային դիվանագիտական ջանքերը դատարանի որոշման կատարման ուղղությամբ։

Փաշինյանը հավելեց, որ հումանիտար իրավիճակը ԼՂ–ում շարունակում է մնալ լարված` Լաչինի միջանցքը փակված լինելու հետևանքով։ ԼՂ–ում գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը շարունակում են դադարեցված մնալ։

armeniasputnik.am