Ադրբեջանն մարտական դիրքերից կրակել է Արցախում քաղաքացիական անձանց ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i197824-Ադրբեջանն_մարտական_դիրքերից_կրակել_է_Արցախում_քաղաքացիական_անձանց_ուղղությամբ
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2023 15:05 Asia/Tehran
  • Ադրբեջանն մարտական դիրքերից կրակել է Արցախում  քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

 Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 18-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

ՌԴ ՊՆ՝ ապրիլի 19-ի հաղորդագրությն մեջ ևս նշվում է,. որ ռուսական խաղաղապահների  պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք՝ Մարտակերտի և Ասկերանի շրջաններում:

armenpress.am