«Սա անցակետ չէ, սա կողպեք է Արցախի վրա»
https://parstoday.ir/hy/news/armenia-i198008-Սա_անցակետ_չէ_սա_կողպեք_է_Արցախի_վրա
Սա անցակետ չէ, սա կողպեք է Արցախի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2023 15:08 Asia/Tehran
  • «Սա անցակետ չէ, սա կողպեք է Արցախի վրա»

Սա անցակետ չէ, սա կողպեք է Արցախի վրա:

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է.

«Ահա և Արցախ մտնող «միջանցքի» վրայի անցակետի նկարը։ Սա անցակետ չէ, սա Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանության համաձայնությամբ դրված կողպեք է Արցախի վրա, որը առաջիկա ամիսներին Արցախը լիարժեք հայաթափելուն է ուղղված։

Պետք է հեռացնենք այս թուրքամետներին ու կանգնեցնենք աղետը։ Պատերազմից վախենալը պատերազմ է բերում»։

Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր. «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում»։

Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

panorama.am