Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար կնշանակվի գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը․ Բադալյան
Ապրիլ 25, 2023 15:15 Asia/Tehran
Բլոգեր Միկա Բադալյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար կնշանակվի գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը»։
Բլոգերն ավելի ուշ ավելացրել է․
«Ես զրուցել եմ գեներալ Լենցովին ճանաչող տղաների հետ։ Նրա մասին խոսում են որպես շատ կոշտ և չափազանց վճռական գեներալի։ Դուք չեք կարող խաղեր խաղալ նրա հետ: Համոզված եմ, որ նա արդյունքի կհասնի, և շուտով բոլորս դա կտեսնենք։
Գիտակ մարդիկ շատ գոհ են այս նշանակումից։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանն այժմ առաջնահերթություն է Մոսկվայում, և իրավիճակը միանշանակ փոխվելու է։ Պատրաստվեք շատ լուրջ գործընթացների, որոնք կսկսվեն շատ մոտ ապագայում»։
panorama.am
Պիտակ