Պետք է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i198312-Պետք_է_Լաչինի_միջանցք_և_ԼՂ_միջազգային_փաստահավաք_հրատապ_առաքելություն_գործուղել._Փաշինյան
Անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել: Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Ապրիլ 27, 2023 07:10 Asia/Tehran
  • Պետք է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել. Փաշինյան

Անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել: Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի, և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում: Ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը»,–ասաց Փաշինայնը։

Նրա խոսքով` ՀՀ իշխանությունից և միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ ջանքեր` իրավիճակի հետագա լարում թույլ չտալու համար։ Փաշինյանը վստահեցնում է, որ ՀՀ–ն շարունակելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ապա, ըստ Փաշինյանի, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ։

Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը և որևէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմենր պետք է ներդրվեն։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։

2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։

armeniasputnik.am