Բացի ՌԴ-ից որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i198314-Բացի_ՌԴ_ից_որևէ_մեկը_Լաչինի_միջանցքում_վերահսկողություն_չպետք_է_իրականացնի._Փաշինյան
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Ապրիլ 27, 2023 07:15 Asia/Tehran
  • Բացի ՌԴ-ից որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի. Փաշինյան

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապօրինաբար Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն:

Ներկայացնելով հայկական կողմի պատկերացումները իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ՝ վարչապետն ասաց. «ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն՝ բացի ՌԴ-ից որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի: Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը: Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»:

Փաշինյանը հավելեց՝ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա՝ միջազգային ֆորմատի շրջանակներում:

Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:

armenpress.am