American Conservative. Վաշինգտոնը պետք է դադարեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին
(last modified Thu, 04 May 2023 02:20:19 GMT )
Մայիս 04, 2023 05:50 Asia/Tehran
  • American Conservative. Վաշինգտոնը պետք է դադարեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին

American Conservative պարբերականը մի հոդվածում նշել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը բացելու մասին միջազգային կոչերն անտեսելուն, պարբերականը գրել է. «Ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցից ընդամենը մեկ օր առաջ, Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի սահմանային անցակետում, ինչը ակնհայտորեն խախտում է 2020թ. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ համաձայնագիրը, որը վերջ դրեց ղարաբաղյան երկրորդ պատերազմին»: 
Պարբերականը նշել է, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը և մեծ ծախսեր պարտադրել Բաքվին:  Իսկ դրա համար, ըստ հոդվածագրի, Վաշինգտոնը պետք է հղում անի Ազատության պաշտպանության ակտի 907-րդ բաժնին, որն ընդունվել է 1990-ականների սկզբին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնություն կանխելու նպատակով:
Հոդվածում ասված է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պետք է դադարեցնի  ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։ Նման աջակցությունը չի արտացոլում ԱՄՆ արժեքները, ոչ էլ առաջ է տանում երկրի շահերը»։