Դուբայի իշխանությունները կրկին արգելել են հայկական ինքնաթիռի վայրէջքը․ ինքնաթիռը վերադառնում է Երեւան
https://parstoday.ir/hy/news/armenia-i199266-Դուբայի_իշխանությունները_կրկին_արգելել_են_հայկական_ինքնաթիռի_վայրէջքը_ինքնաթիռը_վերադառնում_է_Երեւան
Դուբայի իշխանությունն արգելել է «FlyOne Armenia» ավիաընկերության՝ Երեւան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռին վայրէջք կատարել Դուբայում, այժմ ինքնաթիռը վերադառնում է Երեւան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 11, 2023 18:10 Asia/Tehran
  • Դուբայի իշխանությունները կրկին արգելել են հայկական ինքնաթիռի վայրէջքը․ ինքնաթիռը վերադառնում է Երեւան

Դուբայի իշխանությունն արգելել է «FlyOne Armenia» ավիաընկերության՝ Երեւան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռին վայրէջք կատարել Դուբայում, այժմ ինքնաթիռը վերադառնում է Երեւան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում, մի քանի ժամ մնացել է, հիմա 37 հոգու տեղափոխող ինքնաթիռը Երեւան վերադարձի ճանապարհին է, մի քանի ժամից կլինի այստեղ»,- նշեց Անանյանը։

Անանյանի վստահեցմամբ՝ ավիափոխադրողն ունեցել է թռիչքի բոլոր թույլտվությունները եւ անհրաժեշտ փաստաթղթերը։

«Մենք անխտիր բոլոր փաստաթղթերն ունեցել ենք։ Պատճառը մենք չպետք է մեկնաբանենք, այլ մերժող կողմը։ Իրենք չեն ասել պատճառը։ Մենք բոլորին տեղեկացրել ենք եւ փորձում ենք ամբողջական տեղեկություն ստանալ, թե ինչու չի թույլատրվել մեր վայրէջքը»,- ասաց Արամ Անանյանը։

news.am