Երևանն ու Մինսկը կդառնան քույր քաղաքներ. Բելառուսում ՀՀ դեսպան
Հունիս 11, 2023 17:32 Asia/Tehran
Երևանն ու Մինսկը կդառնան քույր քաղաքներ․ համապատասխան համաձայնագիրն արդեն պատրաստ է, կստորագրվի Երևանի քաղաքապետի՝ Մինսկ այցի ընթացքում։
Այս մասին БЕЛТА-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը։
Ըստ նրա՝ Հայաստանն ու Բելառուսը հաջողությամբ համագործակցում են տարածաշրջանային ինտեգրացիոն միություններում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ։ Առաջիկայում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
«Հունիսի 29-ին Մինսկում կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն աշխատանքները՝ Հայաստանը բելառուս ֆոտոլրագրողի աչքերով ու Բելառուսը՝ հայ ֆոտոլրագրողի աչքերով»,- ասել է Խումարյանը։
tert.am
Պիտակ