Երևանն ու Մինսկը կդառնան քույր քաղաքներ. Բելառուսում ՀՀ դեսպան
https://parstoday.ir/hy/news/armenia-i201172-Երևանն_ու_Մինսկը_կդառնան_քույր_քաղաքներ._Բելառուսում_ՀՀ_դեսպան
Երևանն ու Մինսկը կդառնան քույր քաղաքներ․ համապատասխան համաձայնագիրն արդեն պատրաստ է, կստորագրվի Երևանի քաղաքապետի՝ Մինսկ այցի ընթացքում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 11, 2023 17:32 Asia/Tehran
  • Երևանն ու Մինսկը կդառնան քույր քաղաքներ. Բելառուսում ՀՀ դեսպան

Երևանն ու Մինսկը կդառնան քույր քաղաքներ․ համապատասխան համաձայնագիրն արդեն պատրաստ է, կստորագրվի Երևանի քաղաքապետի՝ Մինսկ այցի ընթացքում։

Այս մասին БЕЛТА-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը։

Ըստ նրա՝ Հայաստանն ու Բելառուսը հաջողությամբ համագործակցում են տարածաշրջանային ինտեգրացիոն միություններում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ։ Առաջիկայում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

«Հունիսի 29-ին Մինսկում կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն աշխատանքները՝ Հայաստանը բելառուս ֆոտոլրագրողի աչքերով ու Բելառուսը՝ հայ ֆոտոլրագրողի աչքերով»,- ասել է Խումարյանը։

tert.am