Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է մարզային այցելություններ սկսել
https://parstoday.ir/hy/news/armenia-i201502-Ռուբեն_Վարդանյանը_պատրաստվում_է_մարզային_այցելություններ_սկսել
Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է մարզային այցելություններ սկսել. գրում է «Հրապարակ»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2023 13:51 Asia/Tehran
  • Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է մարզային այցելություններ սկսել

Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է մարզային այցելություններ սկսել. գրում է «Հրապարակ»-ն:

«Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»-ի խորհուրդը պատրաստվում է Արցախում մարզային այցելություններ սկսել, որպեսզի արցախցիներին իրազեկեն ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին եւ հորդորեն, որ չպետք է ձեռնունայն նստել ու սպասել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումներին։

Մարզային այցերին մասնակցելու է նաեւ Ռուբեն Վարդանյանը, ճակատի վերջնանպատակն արցախցիներին ոտքի հանելն է, որը, ամենայն հավանականությամբ, կդրսեւորվի մեծ հանրահավաքի տեսքով։ Իսկ թե չսպասելու եւ գործողություններ նախաձեռնելու տակ ինչ նկատի ունեն, մեզ չհաջողվեց պարզել»:

tert.am