Ուկրաինան Ռուբեն Վարդանյանին «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ է մտցրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i201544-Ուկրաինան_Ռուբեն_Վարդանյանին_Խաղաղարարի_պատժացուցակի_մեջ_է_մտցրել
Ուկրաինան Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ներառել է «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ, տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2023 14:22 Asia/Tehran
  • Ուկրաինան Ռուբեն Վարդանյանին «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ է մտցրել

Ուկրաինան Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ներառել է «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ, տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Ցուցակում նա նշվում է, որպես անձ, որն ենթակա է«անհապաղ ձերբակալման և Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին հանձնելու»։

««Խաղաղարար» կենտրոնը խնդրում է իրավապահ մարմիններին կայքում արված այս հրապարակումը դիտարկել որպես հայտարարություն՝ Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության, մարդկության անվտանգության և միջազգային իրավակարգի դեմ  այս քաղաքացու կողմից գիտակցված արարքների մասին», ասվում է կենտրոնի կայքում արված հաղորդման մեջ։

Սակայն, թե կոնկրետ ինչ «չարագործություններ» է կատարել Ռուբեն Վարդանյանը, անմատչելի գաղտնիք է մնում։

news.am