ՌԴ փոխարտգործնախարարն ընդունել է դեսպան Հարությունյանին. քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
Հունիս 27, 2023 12:18 Asia/Tehran
Հունիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:
Մանրակրկիտ «դիրքորոշումների հստակեցում» է իրականացվել երկկողմ օրակարգի արդիական հարցերի, Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումների վերաբերյալ։
Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը։
tert.am
Պիտակ