Բաքուն Հայաստանից կրկին պահանջում է «դուրս բերել զորքը Ադրբեջանի տարածքից»
https://parstoday.ir/hy/news/armenia-i202142-Բաքուն_Հայաստանից_կրկին_պահանջում_է_դուրս_բերել_զորքը_Ադրբեջանի_տարածքից
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ «Ադրբեջանն ընդամենը պատասխանել է ռազմական սադրանքին, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2023 14:35 Asia/Tehran
  • Բաքուն Հայաստանից կրկին պահանջում է «դուրս բերել զորքը Ադրբեջանի տարածքից»

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ «Ադրբեջանն ընդամենը պատասխանել է ռազմական սադրանքին, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել»։

Ադրբեջանցի պաշտոնյան, արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, պնդել է՝ «Հայաստանը պետք է ամբողջովին դուրս բերի զորքը Ադրբեջանի տարածքից»։

«Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու փոխարեն Հայաստանը պետք է իր պարտավորությունները կատարի և հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թե՛ խոսքով, թե՛ գործով»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը։

Փաշինյանն այսօր ավելի վաղ Թվիթերում գրառում է կատարել՝ միջազգային հանրությանը կոչ անելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունն ապահովելու գործնական քայլեր ձեռնարկել:

«Մինչ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է, այս գիշեր անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել», - գրել է Փաշինյանը։

tert.am