Մենք սպասում ենք․ Արցախի ԱԳ նախարարը՝ Պուտինին ուղղված նամակի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i202538-Մենք_սպասում_ենք_Արցախի_ԱԳ_նախարարը_Պուտինին_ուղղված_նամակի_մասին
Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նամակներ ուղարկվում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, այլ նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։ Այս մասին հայտնեց Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ Ստփանեկերտ-Երևան տեսակամուրջ-ասուլիսի ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2023 09:28 Asia/Tehran
  • Մենք սպասում ենք․ Արցախի  ԱԳ նախարարը՝ Պուտինին ուղղված նամակի մասին

Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նամակներ ուղարկվում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, այլ նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։ Այս մասին հայտնեց Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ Ստփանեկերտ-Երևան տեսակամուրջ-ասուլիսի ժամանակ։

Վլադիմիր Պուտինից Ստեփանակերտն ակնկալիքներ ունի։

«Մենք ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները նոյեմբերի 9-ից ստանձնած պարտավորությունների շրջանակներում կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի վերացնեն Լաչինի միջանցքի արգելափակումը։ Եթե նրանք ջանքեր գործադրած լինեին, երևի մենք այս արգելափակումը չէինք ունենա»,-ասաց նա:

Նախարարի կարծիքով, սակայն, այս պահի դրությամբ Արցախում այլ խաղաղապահ ուժերի տեղակայումն այդքան էլ իրատեսական չէ։

Արցախի արտգործնախարարն ասաց, որ սպասում են Վլադիմիր Պուտինից պատասխան և հստակ քայլեր։

tert.am