Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում ադրբեջանական ուժերի կուտակումների նպատակը՝ փորձագետի տեսանկյունից
https://parstoday.ir/hy/news/armenia-i205914-Հայաստանի_հետ_սահմանամերձ_շրջաններում_ադրբեջանական_ուժերի_կուտակումների_նպատակը_փորձագետի_տեսանկյունից
Քաղաքական հարցերի փորձագետ՝ Արմեն Պետրոսյանը պարզաբանել է Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում ռազմական ուժեր կուտակելու Ադրբեջանի նպատակը։
(last modified 2026-06-26T16:18:23+00:00 )
Սեպտեմբեր 12, 2023 07:08 Asia/Tehran
  • Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում ադրբեջանական ուժերի կուտակումների նպատակը՝ փորձագետի տեսանկյունից

Քաղաքական հարցերի փորձագետ՝ Արմեն Պետրոսյանը պարզաբանել է Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում ռազմական ուժեր կուտակելու Ադրբեջանի նպատակը։

Տարածաշրջանի մամուլում և սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների համաձայն, սեպտեմբերի 5-ից, Ադրբեջանի ռազմական ուժերը տանկերի ու հրետանային ստորաբաժանումների տեղաշարժ են իրականացնում, և Հայաստանի հետ սահմանամերձ տարածքներում այդ ռազմական տեղափոխությունների տեսանյութերը հրապարակվել  են սոցիալական ցանցերում։

Քաղաքական հարցերի փորձագետ՝ Արմեն Պետրոսյանի կարծիքով, Հայաստանի և Ղարաբաղի հետ սահմանամերձ շրջաններում ուժեր կուտակելու Ադրբեջանի առաջին նպատակն այն է, որ Բաքուն իր օրակարգում է պահում նոր պատերազմ սկսելու հնարավորությունը և վճռական է ամեն գնով, այդ թվում պատերազմի միջոցով առաջ տանել իր շահերը։

Արմեն Պետրոսյանն այդ տեղաշարժերի երկրորդ նպատակն է համարել նոր պատերազմի սպառնալիքով  Հայաստանին և Արցախին ստիպել միակողմանի զիջումների գնալ։

Այս փորձագետի համոզմամբ, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ զուգահեռ կուլիսային բանակցություններ են ընթանում տարածաշրջանում լարվածության սրումը կանխելու համար, և միևնույն ժամանակ նրանց միջև մրցակցություն է ընթանում տարածաշրջանում ազդեցություն ունենալու համար:

2020 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի  միջև 44-օրյա պատերազմից հետո երկու երկրները Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրեցին հրադադարի մասին հայտարարություն, որից հետո այս շրջանի որոշ հատվածներ հանձնվեցին Ադրբեջանին։ Չնայած այդ հայտարարության ստորագրմանը, լարվածությունը շարունակվում է երկու երկրի միջև: