Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցը
ՌԴ նախագահը տարբեր հարցերի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:
Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, չորեքշաբթի օրը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Այս հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը նաև մտքեր են փոխանակել Մոսկվա-Երևան երկկողմ օրակարգի հարցերի շուրջ:
Նշենք, որ չորեքշաբթի օրը Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ պայմանավորվել են ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ։
Երեքշաբթի օրը Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարելով Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին, հավակնել էր, որ Հայաստանն ուժեղացնում է իր զինուժն այս տարածաշրջանում և դիվերսիոն գործողություններ է իրականացրել Ադրբեջանի Հանրապետության ուժերի դեմ։
Երևանը հերքել է այդ մեղադրանքները և հայտարարել, որ Բաքուն մտադիր է Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնել: