Երևանում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև
Սեպտեմբեր 22, 2023 06:44 Asia/Tehran
Հինգշաբթի երեկոյան ցուցարարները փակել են Երևանի փողոցները և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ընդդիմությունը ժամը 18:00-ին հանրահավաք է անցկացրել Երևանի Հանրապետության հրապարակում: Ցույցի կազմակերպիչները Փսշինյանին մեղադրում են Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մեջ և պահանջում նրա հրաժարականը:
Ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարբների միջև:
Ոստիկանությունը հայտարարել է, որ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել:
Ցուցարարները հայտարարել են, որ նախատեսում են ուրբաթ առավոտից հավաքվել քաղաքի առանցքային կետերում և նախարարությունների մոտ և կանխել նախարարների մուտքն աշխատավայրեր։
Պիտակ