Հայ քաղաքացին՝ ամերիկացի պաշտոնյային. Քեզ համար նշանակություն չունի հայերի ճակատագիրը, վերադարձի՛ր քո երկիր
(last modified Wed, 27 Sep 2023 12:20:29 GMT )
Սեպտեմբեր 27, 2023 15:50 Asia/Tehran

Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզ այցելած ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերի դեմ բողոքել են հայ քաղաքացիները:

Փաուերը հարցազրույց էր տալիս Al Jazeera-ին, երբ մի հայ քաղաքացի դիմելով նրան՝ բարձրաձայն ասաց.«Բաքվի ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառեք կամ  վերադարձեք ձեր երկիր: Քեզ համար նշանակություն չունի հայերի ճակատագիրը, վե՛րջ տուր ստերիդ»: