Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մերժել է Հայաստանի ատոմակայանը փակելու Թուրքիայի պահանջը
(last modified Wed, 06 Dec 2023 14:21:24 GMT )
Դեկտեմբեր 06, 2023 17:51 Asia/Tehran
  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մերժել է Հայաստանի ատոմակայանը փակելու Թուրքիայի պահանջը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մերժել է Հայաստանում Մեծամորի ատոմակայանը փակելու Թուրքիայի պահանջը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, -«Գործակալությունը վստահ է, որ  Հայաստանն ատոմակայանի անվտանգության առումով լուրջ աշխատանք է իրականացնում։ Ատոմակայանում տեղի են ունեցել վերանորոգման կարևոր աշխատանքներ, որոնք անհրաժեշտ էին։ Այսպիսով ատոմակայանը կարող է շարունակել իր աշխատանքը»։ 

Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը պահանջել էր ապամոնտաժել Հայաստանում գտնվող Մեծամորի ատոմակայանը՝ պատճառաբանելով դրա օգտակար ծառայության ժամկետի ավարտը և դրա վտանգը տարածաշրջանի համար։

Այս ատոմակայանը  գտնվում է Թուրքիայի արևելյան սահմաններից 16 կիլոմետր հեռավորության վրա։

Հայաստանում Մեծամորի ատոմակայանն ունի երկու ռեակտոր, որոնցից մեկը շահագործման է հանձնվել 1976 թվականին, մյուսը՝ 1980 թվականին։ Երկու ռեակտորներն էլ փակվել էին 1989 թվականին՝ Հայաստանում 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով, բայց թիվ 2 ռեակտորը վերաբացվել է 1995 թվականին վերանորոգման աշխատանքները իրականացնելուց հետո։

Եվրամիությունը ևս պահանջել էր փակել այս ատոմակայանը՝ Սեյսմիկ գոտում գտնվելու և դրա հին տեխնոլոգիայի պատճառով։

Սա այն դեպքում, երբ Հայաստանը  կտրականապես դեմ է Մեծամորի ատոմակայանի փակմանն ու վերացմանը իր էներգետիկ անվտանգությունը պահպանելու համար, ինչը ներկայումս ապահովում է երկրի աշխարհառազմավարական կայունությունը։